ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 3-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից չի զեկուցվում 29-ը: Եվս 4 հարց գաղտնի է։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Արման Տիգրանի Սարգսյանին, Դավիթ Զավենի Մարկոսյանին, Կամո Անդրանիկի Դավթյանին, Վաղարշակ Սեդրակի Հակոբյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
«Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը հետ վերցնելու և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով Գյումրի համայնքին տրամադրելու մասին,
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին և այլ հարցեր։











