Բելառուսում շարունակում են կռահել, թե ով կարող է կանգնած լինել մետրոյի ահաբեկչության հետեւում, որը 15 մարդու կյանք է խլել: Թեեւ Դմիտրի Կոնովալովի եւ Վլադիսլավ Կովալեւի մահապատժի վճռով ավարտված դատաքննությանը, շատերը կասկածում են նրանց մեղավորությանը:
Ուշադիր ուսումնասիրելով տեսադիտման համակարգերի կադրերը` բլոգերները եկել են եզրահանգման, որ ահաբեկչության մեջ մեղսակից են Բելառուսի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Տեսագրության վերջին կադրերում երեւում է, որ ստորգետնյա անցումից արագորեն դուրս են գալիս սպորտային կազմվածքով չորս տղամարդիկ:
Նրանք իրենց հետ սակրավորի սարքավորումներ են տանում: Ընդ որում մասնագետներին հաջողվել է սարքերի տեսակը` КПМ-ЗУ1 տեսակի կոնդենսատորային պայթեցնող մեքենա:
Բլոգերները նման սեւ բաճկոններով այլ անձանց են նկատել պայթյունի վայրից ոչ հեռու:
Բլոգերների կարծիքով, այդ մարդիկ են գործի գցել պայթուցիկը մալուխի եւ պայթեցնող մեքենայի օգնությամբ, գրում է NEWSru.com-ը:
Նշենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2011թ. ապրիլի 11-ին: 15 մարդ զոհվել էր, մոտ 300-ը վիրավորվել էին: Քննությունն անմիջապես պարզել էր մեղավորներին եւ նոյեմբերի վերջին նրանց դատապարտել էին մահապատժի:











