Երրորդ տարին անընդմեջ իրականացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան էր բերել միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի երաժիշտների, որոնց մասնակցությամբ Կապանի երգեհոնային դահլիճում կայացան բազմաժանր համերգներ: 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնի շրջանակում Կապանի երաժշտական դպրոցներին նվիրվել են երաժշտական գործիքներ: Բացի այդ, փառատոնի շրջանակում ավելի քան 50 երիտասարդ երաժիշտներ հնարավորություն ունեցան մասնակցելու անվանի երաժիշտների կողմից անցկացվող վարպետության դասերի և նրանց հետ համերգներ ունենալու։ 

Ամերիաբանկը, կարևորելով մարզերի շարունակական զարգացումն ու առաջխաղացումը, առաջնորդվելով կյանքի որակը բարելավելու առաքելությամբ ու հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, ևս միացել էր hուլիսի 4-ից 15-ը Սյունիքում՝ Կապան քաղաքում տեղի ունեցած երաժշտական այս տոնին: 

Փառատոնի շրջանակում Հայաստան էին այցելել ինչպես հայ, այնպես էլ այլազգի հայտնի երաժիշտներ: Միջոցառման ամենասպասված հյուրերից էր աշխարհում մեծ ճանաչում ունեցող և ամենապահանջված ջութակահարներից մեկը` Վադիմ Ռեպինը։ Նա փառատոնի շրջանակում հանդես եկավ համերգով՝ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին ապահովելով երաժշտական բացառիկ երեկո։

Ռեպինն աշխատել է աշխարհահռչակ այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Աշքենազին, Դյութուան, Գերգիևը, Նագանոն, Լևինը, Տեմիրկանովը, և բեմ է կիսել Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, Չեչիլիա Բարտոլիի, Գոթյե Կապյուսոնի, Ռիկարդո Մուտիի և այլ երաժիշտների հետ։ 

Վադիմ Ռեպինը, որը նվագում է Ստրադիվարիուսի 1722թ կերտած «Rode» ջութակով, արժանացել է Ֆիանսիայի բարձրագույն պարգևին՝ Արվեստի և գրականության ասպետի շքանշանին։ Նա նաև 2014թ իր կողմից հիմնադրված Տրասնսսիբիրյան արտ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Kapan Fest (7).jpg (103 KB)

Kapan Fest (8).jpg (49 KB)

Kapan Fest (9).jpg (50 KB)

Kapan Fest (11).jpg (58 KB)

Kapan Fest (12).jpg (61 KB)

Kapan Fest (13).jpg (60 KB)

Kapan Fest (16).jpg (56 KB)

Kapan Fest (17).jpg (71 KB)