Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան, հանդիսանալով Հայաստանում հյուրընկալության ոլորտում իր տեսակի մեջ եզակի մասնագիտական ուսուցում տրամադրող առաջին հաստատությունը, շուտով մեկնարկելու է «Հյուրանոցային գործ» լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող գործնական դասընթացը։ Հայաստանում հյուրանոցային ոլորտում նման ձևաչափով, միջազգային փորձի ուսումնասիրմամբ, տեսական և գործնական հարուստ բաղադրիչներով դասընթաց կանցկացվի առաջին անգամ՝ պատրաստելով մրցունակ և պահանջված մասնագետներ Երևանի և մարզերի հյուրանոցների և հյուրատների համար։

Սա բացառիկ հնարավորություն է գործատուների համար՝ ապահովելու իրենց աշխատակիցների մասնագիտական աճը և զարգացումը՝ ճկուն և գործնական դասընթացների միջոցով։ Դասընթացները մշակվում են՝ հաշվի առնելով տվյալ հյուրանոցի կամ հյուրատան առանձնահատկությունները, իրականացված ուսուցման կարիքների գնահատումը, ինչպես նաև գործատուի կողմից ներկայացված ցանկալի վերջնարդյունքը։

2 (1).jpg (266 KB)

Դասընթացները նախատեսված են հյուրանոցային ոլորտի աշխատակիցների, նորավարտ մասնագետների, ուսանողների և ոլորտում գործունեություն սկսելու մտադրություն ունեցող անձանց համար։ Դրանք կբացեն կարիերայի աճի, մասնագիտական զարգացման և ոլորտ հիմնարար գիտելիքներով մուտքի նոր հնարավորություններ։

3 (1).JPG (1.26 MB)

«Մեծ պատասխանատվությամբ ենք մեկնարկում այս ծրագիրը։ Ակադեմիայի՝ ոլորտում առաջատարի 6-ամյա գործունեությունը, հյուրընկալության ոլորտում դասավանդման հարուստ փորձը, մրցունակ, արդյունավետ և երկարաժամկետ գիտելիքի փոխանցելու բարձր կարողությունները դարձան հենք, որպեսզի մեր ուսումնական ուղղություններին՝ խոհարարություն, հրուշակագործություն, հյուրընկալություն և սպասարկում, մենեջմենթ, ավելացնենք նոր և պահանջված ուղղություն՝ «Հյուրանոցային գործ»։ Այս դասընթացի կազմմանը մոտեցել ենք ամենայն բծախնդրությամբ և բացառիկ պրոֆեսիոնալիզմով՝ ուսումնասիրելով ոլորտում աշխարհի լավագույն փորձը, հայաստանյան շուկայի զարգացման միտումները, աշխատաշուկայի կարիքներն ու մարտահրավերները»,- նշում է Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը։

4.jpg (307 KB)

Դասընթացը ներառելու է շուրջ 30 թեմա՝ հյուրընկալության պատմությունից մինչև հյուրանոցային գործի կազմակերպում, սպասարկման մշակույթ, ֆինանսների կառավարում, օտար լեզուներ և այլն։

«Մեր 2500-ից ավելի շրջանավարտների հաջողության պատմություններն ամբողջ Հայաստանում և արտերկրում ևս մեկ անգամ փաստում են, որ Ակադեմիայում կրթությունը մրցակցային առավելություն է ոլորտում կարիերայի աճի համար։   Ուսանողների 90 տոկոսն Ակադեմիայում ուսումնառությունից հետո արդեն իսկ աշխատանքի անցել իրենց բնագավառներում։

5.jpg (2.92 MB)

Մեր «Հյուրանոցային գործ» նոր դասընթացը բացառիկ է իր բովանդակությամբ, գործնական կիրառելիությամբ և պրոֆեսիոնալ դասախոսների ներգրավվածությամբ։ Այն ընդգրկում է դասեր սպասարկման առաջնային օղակից մինչև անվտանգության և առաջին օգնության ծառայություն, ռեստորանի սպասարկումից մինչև առաջնորդություն, հաղորդակցություն, հյուրանոցային մարքեթինգ և այլն»,- պատմում է Աիդա Տիգրանյանը։

6 (1).jpg (949 KB)

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Երեմյան Ակադեմիայի հետ՝ զանգահարելով 012 405060 կամ 043 588000 (WhatsApp) հեռախոսահամարներին։