Որպես քաղաքացի ինձ համար տհաճ է, երբ որ իմ հավատքի և եկեղեցու նկատմամբ նմանատիպ բաներ են անում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով վեհարանը կաթողիկոսից ազատելու վարչապետի կոչերին և հնչող արտահայտություններին։

«Այն տեսակետները, որ մենք խնդիր չունենք հավատքի հետ, մենք խնդիր ունենք անձերի հետ, դա ֆեյք է, կեղծ է։ Ես չեմ հավատում այդպիսի բաներին, որովհետև եթե դուք ուշադրություն դարձնեք ամբողջ աշխարհում, մարդկային արատներ կան և կաթոլիկ եկեղեցում։ Թող նայեն Հռոմի, Վատիկանի սպասավորների կյանքը, ինչպիսի արատներով է եղել, թող նայեն մուսուլմանական երկրներում, այնտեղ էլ նմանատիպ բազմաթիվ դեպքեր կարող են լինել, բայց ցույց տվեք մի ազգ, որը արշավել է իր եկեղեցու սպասավորների դեմ։ Չի կարելի այդպիսի բան։ Դրանով բնականաբար փորձում են խարխլել հենասյունները։ Կհաջողվի, թե չի հաջողվի, ես Հայաստանում որևիցե բանի վրա այլևս չեմ զարմանում։

Նաև սկսել եմ չճանաչել իմ ազգին, ինչպես է նա մտածում։ Ինչպե՞ս կարելի է տարրական բաները այլ ֆոնի տակ, այլ սոուսի տակ ներկայացնել։ Ինչպես ասել ես հավատացյալ եմ, բայց այ տեսեք ես կգնամ եկեղեցու դեմ, որովհետև ես կոնկրետ խնդիր ունեմ այս մարդու հետ։

Աստծո սպասավորների միակ դատավորը Աստվածն է։ Վերափառն ինձ համար իմ հոգևոր առաջնորդն է՝ անկախ նրանից ով կլինի վեհափառը։

Իրեն միակ կարող է դատել և իր մասին դատողությունը միայն Աստված հանգուցյալ աշխարհում, այն աշխարհում»,–ասաց նա։