ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, որ Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնում նշանակելն իր որոշումն է եղել։
«Ռոմանոս Պետրոսյանին ես ճանաչում եմ բավական վաղուց, գնահատելով նրա կառավարչական որակները, հատկապես վերջին երեքուկես տարիների ընթացքում ՊՎԾ-ում իր կառավարչական արդյունավետ աշխատանքը, իսկ այս պահին, իմ խոր համոզմամբ, ՀԷՑ–ում ժամանակավոր կառավարիչը ավելի շատ պետք է լավ մենեջեր լինի, լավ կառավարիչ լինի, և այդ որակները, այդ կրթությունը, օրենքով սահմանված պահանջներին իր տվյալները բավարար լինելու պայմաններում, իմ մտքերը կանգնել է իր վրա»,– ասաց նա։
«Ո՞վ ասաց, որ Ռոմանոս Պետրոսյանի անունը Նիկոլ Փաշինյանն է հնչեցրել առաջինը։ Դուք տիրապետո՞ւմ եք այդ ինֆորմացիային։ Այդ օրենքը կարդացե՞լ եք։ Դա իմ նշանակումն է, ինձ տրված բացառիկ իրավունքն է։ Այդ հարցը տեղափոխում եք քաղաքական հարթություն»,- ասաց նա։











