Մարդ-թռչունը` ամերիկյան հայտնի բեյս-ջամփեր Ջեբ Կորլիսը, անհաջող վայրէջք է կատարել Քեյփթաունի մոտակայքում գտնվող լեռը նվաճելու փորձի ժամանակ: Նա կենդանի է մնացել, բայց վնասվածքներ է ստացել:

Կորլիսը եւ նրա գործընկերը թռիչք են կատարել հունվարի 16-ին: Նա չի կարողացել ճիշտ կողմնորոշվել եւ անհաջող վայրէջք է կատարել: Նրան շտապ հոսպիտալացրել են ուղղաթիռով: Բժիշկների ախտորոշել են երկու ոտքի կոտրվածք եւ հայտարարել վիրահատելու անհրաժեշտության մասին: Ներկայումս բեյս-ջամփերի վիճակը կայուն է գնահատվում, հաղորդում է NEWSru.com-ը: