«Ներկայիս իշխող ռեժիմը իր խամաճիկային խորհրդարանի միջոցով ընդունել է այնպիսի օրենքներ, որոնց համաձայն՝ նույնիսկ ընտրությունների ավարտից հետո դրանց արդյունքները կարող են չեղարկվել՝ ռազմական դրություն մտցնելու միջոցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Հայաքվե» շարժման խորհրդի անդամ, Հայաստանի Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։
Ավետիք Քերոբյանի խոսքով՝ քանի որ ներկայիս իշխանություններն Ադրբեջանի նախագահին դիտարկում են որպես գործընկեր, նրանք կարող են ստեղծել այնպիսի իրավիճակ, որի դեպքում ռազմական դրություն կհայտարարվի՝ արտաքին սպառնալիքի պատրվակով։ «Սա նրանց հնարավորություն կտա ոչ միայն չեղարկել առաջիկա ընտրությունները, այլև անվավեր ճանաչել արդեն կայացած քվեարկության արդյունքները», - պարզաբանել է Քերոբյանը՝ հավելելով, որ սա հատուկ է ավտորիտար ռեժիմներին։
Ընդդիմադիր գործիչ Ավետիք Քերոբյանը հիշեցրել է, որ իշխանությունները հետընտրական իշխանազավթման փորձ ունեն՝ մասնավորապես Վանաձորի, Գորիսի, Ալավերդու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Նա նշել է, որ նման փորձ է արվել նաև Գյումրիում, սակայն այնտեղ ընտրություններ են տեղի ունեցել, որոնցում պարզ է դարձել, որ իշխող կուսակցությանը հնարավոր է, որ հաղթել ազնիվ ընտրություններում։











