Volkswagen-ի նոր գովազդային` The Bark Side հոլովակում շները կատարում են «Աստղային պատերազմներ» ֆիլմի մեջ հնչող «Կայսերական քայլերգը»: Հոլովակը հրապարկվել է Facebook-ում Volkswagen-ի կայքում:
Տեսահոլովակում տարբեր ցեղատեսակների շները գտնվում են ֆիլմի տիեզերանավի ներսը հիշեցնող սենյակում: Ձայնային մոնտաժը եւ տեսաշարը տպավորություն են ստեղծում, թե շներն իսկապես կատարում են քայլերգի մեղեդին:
Գովազդային հոլովակը լինելու է ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչի ժամանակ հեռարձակվող գովազդի զվարճալի մասերից մեկը: Անցած տարի Volkswagen-ը ներկայացրել էր The Force կոչվող գովազդը, որում փոքրիկ տղան մարմնավորում էր «Աստղային պատերազմների» գլխավոր բացասական կերպարին` Դարթա Վեյդերին:
Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչը համարվում է ԱՄՆ գլխավոր հեռուստատեսային իրադարձություններից, այդ իսկ պատճառով գովազդատուները նախապես գնում են եթերը եւ հատուկ գովազդ են պատրաստում: Այս տարի եզրափակիչը` Super Bowl-ը, կկայանա փետրվարի 5 -ին, տեղեկացնում է Lenta.ru-ն:











