Իրան իմ այցի վերաբերյալ քննարկումներ օրեր առաջ ունեցել ենք, եւ ես հերթական անգամ այցելելու եմ Թեհրան՝ ունենալու հերթական քաղաքական կոնսուլտացիաները, արտառոց ոչինչ պետք չէ փնտրել։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Իրանի հետ ճիշտ հաղորդակցության մեջ ենք գտնվում, Իրանի արտահայտած մտահոգությունները թե նախկինում են հաշվի առնվել, թե ներկայումս, եւ վաղն էլ քննարկումներ տեղի կունենան Իրանում։ Իրանի հետ կառուցողական երկխոսության մեջ ենք գտնվում։ Իրանի կենսական շահերի դեմ ոչինչ չի արվել եւ չի արվում, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակումը օգուտ է բերելու ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլեւ տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում Իրանին, վստահ եմ՝ Իրանի մտահոգությունները կփարատվեն»,– ասաց փոխնախարարը։











