Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության նիստը սկսվել է, դեռեւս քննիչն է ներկայացրել միջնորդությունը։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին ասաց Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։
«Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացրել, նվազագույն հիմնավորվածության շեմը բնավ չհաղթահարած։ Այս միջնորդությունը վերնագրված է Սամվել Կարապետյանին վերաբերող, սակայն Սամվել Կարապետյանի առնչություն ընդհանրապես չկա։ Ցանկացածի անունը կարող էր լինել»,– ասաց պաշտպանը։
Դատական նիստը կարճ ժամանակով ընդհատվել է, քիչ անց կշարունակվի։
Նշենք, որ դատարանի բակում են հավաքվել Սամվել Կարապետյանի աջակիցները՝ 3000-5000 մարդ։











