Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ NEWS.am–ի տեսախցիկը ֆիքսել է Հայաստան ժամանած Իրանի նախագահի ավտոշարասյունը, որը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր դեպի  Երևան։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայտնի է, որ Իրանի նախագահը Հայաստանից հետո կայցելի Բելառուս։

Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով։