Արտաքին քաղաքականության և մեր դաշնակիցների մասին խոսելիս կոչ ենք անում վերադառնալ իրականությանը, նայել Հայաստանի քարտեզին և համապատասխան եզրակացություններ անել։ Դրա մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա իրատեսական է անվանել հայկական շահերով առաջնորդվելու պարագայում խաղաղության հասնելը։

«Այսօր տեղի ունեցողը որևէ կապ չունի այդ շահերի հետ։ Հասարակության մեջ շատերը տեղի ունեցողը նորմալ չեն համարում և գիտակցում են, որ եթե գործող կառավարությունը մնա իշխանության գլուխ, բացասական երևույթները կշարունակվեն»,- նշել է Քոչարյանը։

Նա չի համաձայնել Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, ըստ որի Հայաստանում ձևավորվել են նոր իրողություններ։ «Նոր իրողություններ կլինեն, երբ կառավարությունը փոխվի»,- եզրափակել է պատգամավորը։