Միացյալ Նահանգները, Թուրքիայի օգնությամբ, Ռուսաստանին դուրս է մղում Հարավային Կովկասից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը։
Ըստ նրա՝ դա լուրջ ռազմավարական հետևանքներ կունենա Ռուսաստանի Դաշնության համար՝ թե՛ Կովկասում, թե՛ Կենտրոնական Ասիայում։ Փորձագետը կարծում է, որ Մոսկվան հիանալի հասկանում է դա և խորդածում է իր անելքիների մասին։
Փորձագետը պարզաբանեց, որ Արևմուտքի տեսանկյունից Հարավային Կովկասում բոլոր գործընթացներն ուղղված են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն և ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելուն։
Իգիթյանը հավելեց, որ ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում հեշտությամբ լուծելի խնդիր է Փաշինյանի և Միացյալ Նահանգների համար, ուստի Ռուսաստանի շեշտադրումն այս գործոնի վրա այդքան էլ համոզիչ չի թվում։
«Եվ եթե ամեն ինչ ընթանա ամերիկյան սցենարով, դրանով էլ ամեն ինչ կավարտվի։ Ռուսաստանը հիանալի հասկանում է դա։ Ներկա պահին Ռուսաստանի Դաշնությունը քիչ ռեսուրսներ ունի արձագանքելու համար, բայց նրանք հասկացնում են, որ որոշակի պահի իրենք կստանան այդ ռեսուրսները, և կվերադառնան տարածաշրջան, ինչպես տեղի ունեցավ 1920 թվականին»,- նշել է փորձագետը։











