ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի երկիրը գերտերությունների առճակատման փորձադաշտ դառնա ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, վերջը չէ, այլ սկիզբը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա գնահատմամբ՝ Թրամփի ուղին, առաջին հերթին, ուղղված է Իրանի դեմ։

«Թեհրանը հասկանում է, որ թշնամին մոտենում է իր սահմաններին, հասկանում է նպատակներն ու հետևանքները։

Դրանով է պայմանավորված Հայաստան Իրանի նախագահի՝ մեծ պատվիրակության այցը, որը նպատակ ունի փորձելու ՀՀ իշխանություններին խելքի բերել», - նշել է Կիվիրյանը։

Նա զգուշացրել է, որ ներկայում դիտարկվող բոլոր գործընթացները կարող են հանգեցնել Հայաստանի անհետացմանը։