«Պաշտպանական կողմը որոշել է գոնե այսօր ներկա չգտնվել նիստին, դրանով արտահայտել բողոքը ընդդեմ դատական իշխանության և նախագահող դատարավոր»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Հովհաննիսյանը՝ պարզաբանելով, թե ինչու են Բագրատ Սրբազանի և շարժման մյուս 17 մասնակիցների գործով պաշտպանները որոշել բոյկոտել նիստը։
«Պաշտպանական կողմը կարծում է, որ այսօր դատաակն նիստերի դահլիճում արդարադատություն չի իրականացվելու, նախադեպը մենք երեկ ենք տեսել՝ Լիդյա Մանթաշյանի գործով։ Սա մեր բողոքի գործողության առաջին, բայց ոչ վերջին քայն է։ Մենք համաչափ պատասխան ենք տալու այդ ապօրինություններին»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ գործով բոլոր պաշտպաններն այս պահին գտնվում են դատարանի բակում, և կմնան այնտեղ մինչև նիստի ավարտ, որպեսզի ոչ ոչ չհայտարարի, թե փաստաբանները առանց հիմնավոր պատճառի չեն ներկայացել դատարան։
Ավելի հայտնել էինք, որ փաստաբանների մեծ մասը բոյկոտել է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների գործով դատական նիստը։
Դատական նիստի մեկնարկին դատավոր Կարեն Ֆարխոյանը դատավարության կողմերից կարծիք հարցրեց ստեղծված իրավիճակի մասին։
Մեղադրող կողմը հայտարարեց, որ անընդունելի է համարում առանց հիմնավոր պատճառի առկայության փաստաբանների դատարան չներկայանալը։ Մեղադրող կողմը նշեց, որ կարող են առանց փաստաբանների ներկայության քննել մեղադրյալների խափանման միջոցի հարցը։
Մեղադրյալները, սակայն, հայտարարեցին, որ դա իրենց իրավունքների խախտում է։
«Առանց փաստաբանների ներկայության մեր կալանքի հարցը չի կարող քննարկվել»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Դատավորը 15 րոպե ընդմիջում հայտարարեց՝ հույս հայտնելով, որ փաստաբաններն ուղղակի ուշանում են նիստից, և այդ ընթացքում կկարողանան միանալ նիստին։
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին, Իգոր Սարգսյանի պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց նիստը և հեռանացավ դատարանի դահլիճից։
Փաստաբանների դժգոհության պատճառն այն էր, որ դատական նիստն ընթանում էր առանց մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանի ներկայության։ Պաշտպան Հովսեփ Սարգսյանը դատարանին նախապես էր հայտնել, որ երկրում չէ և չի կարող մասնակցել դատական նիստին։











