Մենք անմիջականորեն բանակցություններ ենք վարում Թուրքիայի հետ և իհարկե տարածաշրջանային ծրագրերի շուրջ․ նոր ծրագրերի իրականացումը որոշակի ազդեցություն կունենա։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Վաշինգտոնի հռչակագրում կա երկու կողմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի ստորագրությունը որպես վկա։ «Սա շատ կարևոր է», - հավելել է Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է առանց Թուրքիայի հետ սահմանի բացման Հայաստանի ապաշրջափակման կամ չապաշրջափակման հարցին, ապա, առնվազն մի քանի ուղղություններով դա կարող է տեղի ունենալ»,- նշել է Հայաստանի վարչապետը։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը ինչ-որ պահի կբացվի։