Ես նրան (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին - խմբ.) շնորհավորեցի Հայաստանի և Ադրբեջանի (խաղաղության համաձայնագրի նախաստորագրման - խմբ.) կապակցությամբ։ Դրա մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Այնուամենայնիվ, ա մեծ պլյուս է։ Ես նրան ասում եմ. «Կեցցես, որ հնարավորություն գտար, հայերին և ադրբեջանցիներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցրիր, որ նման համաձայնագիր ստորագրեն»։
Եվ ես գիտեմ, թե ինչ է այդ Զանգեզուրի միջանցքը։ Շատ անհրաժեշտ էր, որ կապվի Ադրբեջանի հետ։ Նրանք կանգնեցին ու հայտարարեցին, որ համարյա իրենք են այդ ամենի սեփականատերերը և վերահսկելու են այն։
Դա մեծ գործ է։ Իհարկե, իրականում դա այնքան էլ իրանցիների (սրտով չէ- խմբ.), (քանի որ) այն Իրանի հետ սահմանին է։ Բայց ոչ ոք չի կարող դրան դիմադրել։
Դա խաղաղության համաձայնագիր է, նրանք կօգնեն կառուցել այդ միջանցքը Հայաստանի տարածքով, Ադրբեջանը կապված կլինի իր տարածաշրջանի հետ ոչ միայն օդային ճանապարհով։
«Նա (Թրամփը -խմբ.) արժանի է դրան, և ես շնորհավորեցի նրան»,- նշել է Լուկաշենկոն։











