ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ փոքր ինքնաթռով մեկնել է Կապան մասնակցելու դեսպանահավաքին: Կապանում Փաշինյանին դիմավորել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ այլ պաշտոնյաներ:

Փաշինյանը կարճ տեսանյութ է հրապարակել Կապանում տեղի ունեցած դեսպանահավաքից: