Հասարակական ակտիվիստ Տարոն Չախոյանը կրկին ահազանգում է ոչ օրինական շինթույլտվության մասին, ըստ նրա՝ շինթույլտվությունը տրվել է օտարման ոչ ենթակա, կանաչապատ տարածքում շինություն կառուցելու համար:
«Ասում եք՝ հատիկ առ հատիկ հետ եք բերելու, ինչի՞ եք թույլտվություն տալիս, Տիգրան Ավինյան, հիմա որ քո պապադ Սեւանում շքեղ առանձնատուն է սարքում, բերեմ, երկու հարկանի շենք սարքեմ կողքը, միանգամից կալանավորելու, տանելու եք չէ՞»,-ասաց նա:
Չախոյանը նաեւ հայտնեց, որ ըստ օդում պտտվող լուրերի, շինությունը կառուցում պատգամավոր Իշխան Զաքարյանը:
«Դուք համագործակցում եք նախկինների հետ, ինձ եք ասում, ամենանախկինը դուք եք Նիկոլ Փաշինյան, ձեր իշխանությունով հանդերձ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:











