Այն ամենը, ինչ արել ու անում է Նիկոլ Փաշինյանը, միայնակ չի արել, նա Հայաստանի քաղաքական դաշտում մի շարք գործընկերներ ունի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։
«Օրինակ, ի՞նչ է ասում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ինքը գլոբալ առումով Նիկոլ Փաշինյանի կոնցեպտին կողմ է, որ արցախցիների վերադարձի թեման պետք է փակենք։ Ինքը ասում է՝ ուղղակի հատուկ առանձին ինչ-որ մի հանձնաժողով ստեղծի, բայց այն էլ ոչ թե արցախցիների հարցը կարգավորելու համար, այլ որ արցախցիները հանրահավաքներ չանեն, փողոցներ չփակեն, բողոքի ցույցերի չմասնակցեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին աջակցում է։
Ավելին, հասել ենք նրան, որ Ալեն Սիմոնյանին էլ է աջակցում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ալեն Սիմոնյանն ասում էր՝ այ հենց որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, հինգ րոպե հետո առևտուր ենք անելու ադրբեջանցիները։ Այսօր էլ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է գրում և այնտեղ Իմանուիլ Կանտի խոսքն է մեջբերում, որ հայերը առևտրով զբաղվող լավ ժողովուրդ են։
Նիկոլ Փաշինյանը Արցախի ու Հայաստանի հետ չի արել գեթ մեկ բան, ինչը չէր ուզենա անել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կոնցեպտի մեջ է։
Լևոն Տեր-Պետրոսյանը, երրորդ նախագահը, Նիկոլ Փաշինյանը, իրենք նույն գաղափարական դաշտում են։ Հիշեք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակվա իշխանությունների տեքստերը։ Անունները պարզապես փոխեք, Սերժ Սարգսյանի փոխարեն դրեք Նիկոլ Փաշինյան, Աբդուլլահ Գյուլի փոխարեն դրեք Էրդողան, տեսեք ինչ-որ բանով տարբերվո՞ւմ են»,–ասաց նա։
Անդրադառնալով արցախցիների վերադարձի թեմային, քաղաքագետն ասաց. ««Մեզանում ցավոք սրտի մի (13:37) մինչև այս պահն էլ չկա ընկալումը, ինչու՞ է մեզ անհրաժեշտ այս հարցը բաց պահել, որովհետև երբ որ դու փակում ես Արցախի հետ կապված բոլոր հարցերը, դու հնարավորություն ես տալիս Ադրբեջանին և Թուրքիային բառացիորեն զբաղվել Հայաստանով։ Քանի կար Արցախը, իրենց բոլոր պահանջներ բոլորը Արցախի Հանրապետության դեմ էին։ Հիմա չկա Արցախը, մենք ոչ միայն իրենց ռազմական ենթակառուցվածքները բերել ենք Հայաստանին ենք մոտեցրել, այլ մենք նաև իրենց հնարավորություն ենք տալիս միջազգային դաշտում զբաղվել Հայաստանի Հանրապետության հարցերով։ Այն, որ Նիկոլ Փաշինյանին տարան օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նստեցրեցին ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրել, տվեցին, էդ դրա ամենավառ դրսևորումներից մեկն էր»,– ասաց նա։











