Չնայած օգոստոսը մոտենում է ավարտին, բայց ամառը չի նահանջում։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում նշել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով առաջիկա օրերին սպասվող եղանակը։

«Առաջիկա հինգ օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանը չի նվազի,  օգոստոսի  30-ից  սեպտեմբերից 1-ը ջերմաստիճանը կբարձրանա։

Եթե մինչև օգոստոսի 29-ը Արմավիրում,  Արագածոտնում, Կոտայիք նախալեռներում,  Երևանում երեկոյան ժամերին ունենալու ենք լեռնահովտային քամիներ, օգոստոսի 30-ից դրանք կդադարեն»,- նշել է Սուրենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: