ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 28-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 53 հարց, որից չի զեկուցվում 50-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկը հաստատելու և աջակցության տրամադրման ընթացակարգը սահմանելու մասին,

Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին,

Հայաստանի Հանրապետության Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը հաստատելու մասին և այլ հարցեր։