ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Երեւանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։

Նա իր մարմնին ամրացրել է պաստառ, որի վրա անգլերենով գրված է. «Ազատություն Բաքվում գտնվող հայ պատանդներին»։

«Ինչու՞ ԵՄ դեսպանատան մոտ, որովհետև այն արժեքները որոնք քարոզվել և ներկայացվել են որպես ոչ միայն եվրոպական, այլ նաև համամարդկային արժեքներ՝ այսօր ոտնահարվում են, անտեսվում են հենց այն կառույցի կողմից, որ այդ արժեքների ենթադրաբար հիմնական կրողը պետք է լիներ», - ասել է նա, հավելելով՝ համապատասխան ճնշումներ չեն գործադրվում պաշտոնական Բրյուսելից ո՛չ Բաքվի ռեժիմի, ո՛չ էլ Երևանի ռեժիմի նկատմամբ, որպեսզի մի քանի տասնյակ հայորդիներ օր առաջ վերադառնան իրենց ընտանքներ:

Նա հավելել է, որ նրանք այժմ բանտերում են հայտնվել իրենց պայքարի, արժանապատվության, ազատության համար մղվող գործողությունների արդյունքում:

Աշոտյանը պարզաբանել է, որ պայքարի համար ընտրված օրը պատահական չէ: Այսօր Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է, 65-ամյակը, որը նա դիմավորելու է իր ընտանիքից հեռու: 

Ակցիան տևելու է 1 ժամ: