Ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի մասին  լիդեր բառը անգամ օգտագործեմ, որովհետև չեմ ընկալում այդպիսին, չեմ ճանաչում այդքան իշխանություն չունեցող մարդ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։

«Իր իշխանությունը ֆորմալ է, ինքը իրական իշխանություն շատ կարճ ժամանակ է ունեցել ու դրանից հետո չունի։

Ինչ վերաբերում է ընդհանրապես դատական իշխանությանը, մենք բոլորս էլ լավ գիտենք, որ դատական իշխանության վրա եղել են բացահայտ ճնշումներ, հրապարակային հայտարարությունների տեսքով։ Սկսած նրանից, որ ասվել է՝ ինչի այդպիսի դատավոր կա՞, որ իմ ասածը չանի, վերջացրած տարբեր գաղտնալսումներով, դե,«վնգստացող»–ը կոնկրետ վիրավորական է, չեմ ուզում օգտագործե։

Այս վերջերս էլ հայտարարեց, որ կառավարությունը ես եմ։   Հիմա մարդիկ կան, որ կարող է արդեն այլևս զանգի կարիք էլ չունեն, իրանք նայում են, տեսնում են ու ճնշվում են։ Իրենք գիտեն ինչ է ուզում, այսպես ասած, այդ խմբակը։ Արդեն կարիքն էլ կարող է չլինի, որ իրենց զանգեն, ցուցում տան։ Ես կարծում եմ դրա կարիքը մեծ հաշվով չկա, և կան դատավորներ, որոնց չեն էլ զանգի, որովհետև այդ դատավորները ոչինչ չեն էլ անում, իրենց առաջնորդվում են բացառապես օրենքով։ Ցավոք քիչ են, բայց կան»,– ընդգծեց նա։