«Ես որևէ մեկից ազատություն չեմ խնդրում։ Ես ազատ եմ»։ Այսօր՝ սեպտեմբերի 2–ին, դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Ցմահ տվեք պրծեք... դուք սեփական մեղադրանք չունեք, դուք պատվեր եք կատարում, հաղթահարեք ձեր վախը և ազատ եղեք։ Խոզանոց ու շնանոց է այն խուցը, որում ինձ այստեղ պահում են, դա անպատիվ է պետությանը»,– ասաց Սրբազանը։
Նշենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանն այսօր եւս մեկ ամսով երկարաձգեց Սրբազանի կալանքի ժամկետը։











