ՄԼ Մայնինգը հայտարարել է իր խոշոր նախագծերից մեկի՝ «Նոր Երևան» բնակելի թաղամասի չորրորդ բլոկի շինարարության և բնակարանների վաճառքի մեկնարկի մասին։ Արդեն իսկ սիրված թաղամասը շարունակում է ակտիվ զարգանալ՝ առաջարկելով բնակարաններ բացառիկ մատչելի գնով: Մեկ քառակուսի մետրն այս փուլում արժե 319 000 դրամ, ինչը շատ մոտ է շինարարական ինքնարժեքին։ Նախագիծը ներկայանում է նոր, հասանելի պայմաններով՝ ներառելով նաև հարմարեցված հիփոթեքային տարբերակներ: Ծրագրի նպատակն է հասանելիություն յուրաքանչյուրի համար:

ՄԼ Մայնինգը Արդշինբանկի հետ մշակել է հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններ.
* 10% կանխավճար
* 11.7% տարեկան տոկոսադրույք՝ աննախադեպ ցածր ցուցանիշ այս պահին շուկայում
* փուլային վարկավորում. սկզբում 60%-ը, 2027-ի հուլիսին՝ ևս 30%-ը, իսկ վերջին 10%-ը ավարտական ակտը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում:

ՄԼ Մայնինգ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանի խոսքով՝ այս տարբերակը ներդրվել է նաև նրա համար, որպեսզի շահառուն հենց սկզբից չվճարի ամբողջ գնի վարկը, տեսնի շինարարության ընթացքը, առաջընթացը և միայն դրանից հետո կատարի ամբողջական վճարումներ: «Մարդը հիփոթեքային մարումները ամբողջությամբ սկսում է միայն այն ժամանակ, երբ բնակարանը պատրաստ է: Սա միանշանակ նոր մոտեցում է՝ առավելագույնս հարմարեցված գնորդի ֆինանսական հնարավորություններին»,- նշում է Վարդան Մարությանը։ Գործում է նաև 12 ամսյա տարաժամկետ վճարման պլան բոլոր բնակարանների համար, իսկ 60քմ-ից սկսած բնակարանների համար հնարավոր է նաև 24 և 36 ամսյա վճարման պլաններ:

Թվերով պարզ օրինակ՝ որքան կարժենա 2 սենյականոց բնակարանը
Երկու սենյականոց բնակարանի (մոտ 54.4 քմ) ձեռքբերման դեպքում վճարման փուլերը հետևյալն են.
*Կանխավճար՝ մոտ 1.7 միլիոն դրամ
* Մինչև 2027 թ. հուլիս՝ ամսական մոտ 101 000 դրամ մարում
* 2027-ի հուլիսից, երբ շենքի կարկասը պատրաստ կլինի, ամսական մոտ մոտ 151 000 դրամ
* Բնակարանի ավարտական ակտից հետո՝ ամսական մոտ 168,000 դրամ վճարում

Վարդան Մարությանն ընդգծում է․ «2029-ին՝ շինարարության ավարտի պահին, հազիվ թե, հնարավոր լինի ամսական 168 000 դրամով վարձակալել երկու սենյականոց բնակարան, այն էլ հարուստ ենթակառուցվածքներով գերժամանակակից համալիրում: Մինչդեռ այս համալիրի գնորդը՝ վճարելով համեմատաբար նույն չափի գումար, արդեն կլինի բնակարանի սեփականատեր»։
Նոր գործիք. բնակարանի ընտրություն noryerevan.com կայքի միջոցով
ՄԼ Մայնինգ ընկերությունը «Նոր Երևան» համալիրի շահառուների համար բնակարան ընտրելու և գնման պայմաններին ծանոթանալու համար ստեղծել է noryerevan.com կայքը, որտեղ ներկայացված են հասանելի բոլոր բնակարանները՝ ըստ չափերի, սենյակների քանակի, նախագծերի: Հստակ հաշվարկված են նաև կանխավճարը, վարկի փուլային մարումները՝ ըստ ժամանակացույցի, ընդհանուր արժեքը: Այս գործիքը թույլ է տալիս գնորդներին՝ առանց միջնորդների և լրացուցիչ հարցերի, ընտրել իրենց համար ամենահարմար տարբերակը:

«Նոր Երևան»՝ վստահելի նախագիծ ու ձևավորվող համայնք
2021-2022 թվականներին, երբ մեկնարկեց «Նոր Երևան»-ի առաջին բլոկի շինարարությունը, շատ գնորդներ մտավախություն ունեին շինարարության որակի, շարունակականության և այլ հարցերի վերաբերյալ։ Սակայն այսօր արդեն առաջին բլոկը գրեթե ամբողջությամբ պատրաստ է, իսկ երկրորդը շահագործման կհանձնվի 2026-ի գարնանը։ Երրորդ բլոկի աշխատանքներն էլ ընթանում են ժամանակացույցից առաջանցիկ տեմպով և շինարարության ավարտը կազդարարվի 2027 թվականի գարնանը:

«Նոր Երևան»-ը դիտարկվում է մայրաքաղաքի ոչ միայն կառուցապատման, այլև սոցիալական կարևոր նախագծերից մեկը։ Իր մատչելիության, ճկուն ֆինանսավորման և վստահելիության շնորհիվ այն հնարավորություն է տալիս շատերին դառնալ բնակարանի սեփականատեր՝ առանց ավելորդ ռիսկերի կամ ճնշող վարկային պարտավորությունների։

Ի դեպ, մի քանի այլ կարևոր առավելություններ ևս, որ ունի «Նոր Երևան»-ը: Բացի մատչելի գնից և վճարման հարմար տարբերակներից, բնակելի համալիրն ունի մի շարք կարևոր առավելություններ։ Այն նախագծվել է որպես լիարժեք համայնք՝ լուծված են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքների հարցերը: Այստեղ նախատեսվում է ձևավորել ժամանակակից, ապահով ու հարմարավետ միջավայր՝ բնակիչների կենսակերպին համահունչ։ Համալիրը կունենա տարբեր սպորտաձևերի խաղահրապարակներ ու հանգստի գոտիներ, սպասարկման կենտրոններ, առևտրի և սպասարկման տասնյակ կետեր: Մոտակայքում կլինեն դպրոց և մանկապարտեզ: Ու ամենևին էլ պատահական չէ, որ «Նոր Երևան»-ն արդեն իսկ դարձել է երևանցիների ամենասիրելի ու նախընտրելի բնակելի համալիրը: Այդ մասին նաև պաշտոնական վիճակագրությունն է վկայում: 2024 թվականի տվյալներով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված անշարժ գույքի գործարքների մոտ 50%-ը բաժին է ընկել հենց «Նոր Երևան» համալիրին։

Կարևոր է նշել, որ նախագծի շրջանակում հնարավոր է բնակարան ձեռք բերել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շրջանակում: Ընդ որում, հիշյալ խմբի շահառուների համար արտոնյալ պայմանները կգործեն ավելի երկար ժամկետով։











