Քրիստոսի արձանի վրա աշխատեցինք 1.5–2 տարի, աաշխատանքն 90 տոկոսով ավարտված է, վերջնական կավարտվի, երբ որ արդեն տեղում հավաքվի։ Այս մասին հայտնել է արձանի քանդակագործ Արմեն Սամվելյանը։
«Աշխատանքները շատ նորմալ ընթացան, ընթացքը շատ նորմալ էր, շատ նորմալ ստացվեց, բարձրությունը 33 մ, քաշը մոտ 17-20 տոննա է։ Նյութը ալյումին է, վրան հատուկ ներկածածկույթ է, որը շատ դիմացկուն է։ Մեջը կոնստրուկցիա կա, որը զուտ ալյումինի համար է, բայց տեղում արդեն նոր կոնստրուկցիա կլինի, որ այդ ամբողջը կպնի այդտեղ։
Հիմա տեղադրման աշխատանքները մեկնարկել են, Ես չեմ բարձրացել այնտեղ, բայց կադրերով տեսել եմ, որ որ աշխատանքները արվում են Հատիսի վրա, որտեղ, որ թույլատրել են տեղադրել Հիսուսի արձանը»,–ասաց քանդակագործը։
Նա ընդգծեց, որ իր կարծիքով արձանի բավականին հաջողված է. «Ժողովուրդը գալիս, նայում է, շատ օտարերկրացիներ են գալիս, հատկապես Չինաստանից, նայում են։ Որևէ մեկը չկա, որ դեռ ինչ-որ մի բացասական բան ասի։ Երբ արդեն տեղադրվի, արդեն ինձ թվում է՝ ամբողջ աշխարհից էլ կգան, կնայեն, Հայաստանի այցեքարտերից մեկը կլինի»,– ընդգծեց Սանվելյանը։











