Յուրաքանչյուր մարդ ունի իր երազանքի տունը։ Այդ երազանքն իրականություն դարձնող ընկերություններից է AG partners-ը, որը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ ճարտարապետական նախագծում, ինտերյեր դիզայն և շենք-շինությունների վերականգնում:
Կայուն զարգացող այս ընկերությունում յուրաքանչյուր նախագիծ մշակվում է առանձնահատուկ ուշադրությամբ: Պատվիրատուի նախասիրություններին ծանոթանում են, սակայն փորձառու մասնագետներն տրամադրում են խորհրդատվություն՝ հաշվի առնելով մասնագիտական դետալները:
AG Partners-ի նախագծերը տարբերվում են նրբաճաշակությամբ։ Ընկերության մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում ժամանակակից մոտեցումներին, համաշխարհային տենդենցներին և նորարար լուծումներին՝ դրանք հարմարեցնելով տեղական միջավայրին: Նախագծերը մշակվում են յուրաքանչյուր դետալ մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո: Այդ մոտեցման շնորհիվ ստեղծվում են ոչ միայն գեղեցիկ, այլև ֆունկցիոնալ, խելացի և ժամանակին համընթաց բնակարաններ, շենք-շինություններ:
AG partners-ի համահիմնադիր, տնօրեն Գոհար Գասպարյանի խոսքով՝ բոլոր պատվիրատուների հետ աշխատում են անհատական մոտեցումով: «Այսինքն, հաշվի ենք առնում պատվիրատուի կարծիքը, ճաշակը, դիտարկումները: Անհատական խորհրդատվությունից հետո սկսվում է աշխատանքը»,- նշեց Գոհար Գասպարյանը:
Ընկերությունը միացել է TOON EXPO-ին և հանդես է գալիս հատուկ առաջարկներով: Ցուցահանդեսի օրերին այցելելով ընկերության տաղավար VR համակարգով կարող եք տեսնել ձեր բնակարանը, շրջել սենյակներում: Նաև օգտվել զեղչերից:
«Տուն Էքսպոյի շրջանակում ինտերիեր-դիզայնի մասով ներկայացնում ենք 20% զեղչ: Հավելյալ 15% զեղչ կտրամադրվի, եթե հաճախորդը Արդշինբանկի հաճախորդ է: Այսինքն՝ տունը, բնակարանը կամ օրինակ վերանորոգման վարկը ձևակերպված է Արդշինբանկով: Այն հաճախորդները, որոնք պայմանավորվածություն ձեռք կբերեն այս օրերին՝ կօգտվեն զեղչերից»,- նշեց AG partners-ի համահիմնադիր, տնօրեն Գոհար Գասպարյանը:











