Վերջին կես տարվա ընթացքում սահմանին զոհ չունենք հակառակորդի կրակոցի հետևանքով: Դա չի՞ նշանակում արդյոք, որ սահմանին խաղաղություն է հիմա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Սարգսյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք ԱՄՆ-ում նախաստորագրված փաստաթուղթն այնքան ուժ ունի՞, որ իշխանությունը կարող է ասել, որ խաղաղությունը եկել է, պատգամավորը ասաց՝ պետք է աշխատել փաստաթղթի վրա. «Ամեն օր աշխատանքի կարիք կա այդ փաստաթղթի վրա, որ վերջնական խաղաղություն հաստատվի: Հիմա, այո՛, խաղաղություն կա»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է: Իսկ ի պատասխան ԼՂ-ն հանձնելու վերաբերյալ մեղադրանքների՝ Հակոբյանը ասաց՝ այն հանձնել են մարդիկ, որոնք գնացին Եվլախ:











