Սեպտեմբերի 9-ին Երևանում շարունակվում է խորհրդարանական քառօրյա նիստի աշխատանքը։
42 հարցից պատգամավորները հասցրել են քննարկել 26-ը։ Դեռևս քննարկման ենթակա հարցերի թվում են՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի ընտրությունը, «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը և այլն։











