Այս պահին առկա բոլոր տվյալներից ակնհայտ է, որ նույնատիպ  ռեժիմ չի լինելու Հայաստանով անցման և Ադրբեջանով անցման համար։ Դա ակնհայտ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով «Թրամփի ուղու» մասին։

Ըստ Հայկ Մամիջանյանի, «շատ խնդալու» է ՔՊ-ականների քարոզչական թեզը, թե ընդդիմությունը «նոյեմբերի 9-ն» է ուզում. «Նա էլ եք դուք ստորագրել, սա էլ եք դուք ստորագրել, մեզ ինչ-որ բանի մե՞ջ եք մեղադրում։ Այո, նոյեմբերի 9-ում կան չկատարված կետեր, որոնց կատարումը շատ էական է Հայաստանի ու Արցախի համար: Բայց գալ ու մունաթ գալ մեզ վրա, թե դուք ժամանակին առանց կարդալու նոյեմբերի 9 եք ստորագրել, որից հետո էլի երեք տարի շարունակ  տարընթերցումների թեզն էր, հիմա ո՞նց բացատրենք Նիկոլ Փաշինյանին, որ թղթերը ստորագրելուց առաջ կարդա։ Ինչ է նշանակում տարընթերցում։

Փաշինյանի օրոք 2-րդ կարևորագույն միջազգային հայտարարությունն է ընդունվում, երկու անգամ էլ նույն պատմությունն է՝ տարընթերցումներ են առկա։ Տարընթերցումներ չլինելու համար կարդա էդ անտերը։

Իրականության մեջ տրամադրությունը հետևյալն է՝ Փաշինյանը  համաձայնել է տալ ամեն ինչ, ինչն իրենից պահանջում է Ադրբեջանը, որպեսզի այդ կադրն ունենան երեքով, նախընտրական քարոզչության մեջ այդ կադրն օգտագործի»,- ընդգծեց Մամիջանյանը։