2024 թվականի բյուջեի համեմատ 2025 թվականին պաշտպանության ծախսերի զգալի և կտրուկ աճ է գրանցվել։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ աճը անհամաչափ մեծ էր և կազմել է 115 միլիարդ դրամ։
Փաշինյանն ավելացրել է, որ այս աճը պայմանավորված է մի շարք հրատապ կարիքներով։ «Ծախսերի մի մասն ուղղել ենք պաշտպանության ոլորտում ապագա միջազգային պարտավորությունների և պարտքերի մարմանը։ Այն վարկերը, որոնք պետք է մարվեին 2030 կամ 2035 թվականներին, մենք հարմար գտանք մարել ավելի վաղ և նվազեցնել ապագա պարտքային բեռը։
Նրա խոսքով, եթե չլիներ այդ անհամաչափ կտրուկ աճը, ապա կլիներ բնական, սովորական աճ։











