Ինչ ուզում է՝ անեն, ավելի շատ ձայներ կհավաքենք։ Հիմա դեռ որոշակի ձայն ունեն, էն ժամանակ ընդհանրապես չեն ունենալու։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Անդրադառնալով 2026–ի խորհրդարանական ընտրություններին, նա նշեց. «Հայոց երկրին պետք է այնպիսի նախագահ,  որ իրոք լեգիտիմ լինի, ոչ թե Ռուսաստանի, ԱՄՆ–ի, կամ Եվրոպայի կողմից դարձնեն վարչապետ ու նախագահ։ Եթե դարձնում են, ինքը դառնում է այդ երկրների կամակատարը, իսկ եթե իսկական ժողովրդի կողմից ընտրվում է, նա պաշտպանում է իր ժողովրդի շահերը եւ  դրսի ղեկավարները այդ մարդու հետ հաշվի են նստում։

բացի այդ, այնպիսի մեկն է պետք, որ ԱՄՆ–ում, Եվրոպայում, Ռուսաստանում միլիարենդներ չունենա, որովհետեւ եթե ունի, ասում են՝ նայի, զգույշ եղիր։ Պետք է ազատ մեկը, որ կարողանա հայոց երկրի շահերը պաշտպանի և գնա նահատակության։ Տա Աստված, որ էդ բախտին ես արժանանամ, դա մեծ պատիվ է։