Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, նոյեմբերին կայանալիք ընտրություններում ՔՊ–ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը վստահեցնում է, որ արցախցիների հետ հանդիպումն ընտրությունների հետ կապ չունի։

«Այս հանդիպումն ապաքաղաքական է, որեւէ կապ չունի ընտրությունների հետ։ Մեր միակ նպատակը լսել մեր հայրենակիցների խնդիրները, գույքագրել, որոնք մենք կարող ենք, մենք լուծենք համայնքապետարանով, որոնք այլ կառույցների հետ են կապված, ապա միջնորդ հանդիսանանք, որ նրանց հարցը լուծվի»,– ասաց Մեխակյանը՝ նշելով, որ ինքն Արմավիրի մարզպետ եղած ժամանակ նույնպես հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածներին։

Անդրադառնալով համայնքի նախկին ղեկավար, ներկայումս ընտանիքի անդամների հետ մեղադրյալի աթոռին հայտնված Դիանա Գասպարյանին, Մեխակյանը հորդորեց հարցերն ուղղել Գասպարյանին, քանի որ նրանք «ամենալավը կպատասխանեն բոլոր հարցերին»։