Երևանի խոշորագույն բնակելի նախագծերից մեկը՝ «Նոր Երևան»-ը, շարունակում է իր դինամիկ զարգացումը։ «ՄԼ Մայնինգ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Դավիթ Սուքիասյանը հերթական շրջայցն է իրականացրել Բաբաջանյան 42/5 հասցեում: Նա հետևել է շինաշխատանքների ընթացքին, անձամբ ստուգել, թե ինչպես է կյանքի կոչվում հազարավոր ընտանիքների երազանքը:


Օրեր առաջ հայտարարվեց «Նոր Երևան» թաղամասի եզրափակիչ՝ չորրորդ բլոկի շինարարության մեկնարկը: Այս պահին ակտիվ ընթանում են փոսորակի քանդման աշխատանքները, որոնք, ըստ կառուցապատողի, կավարտվեն մինչև տարեվերջ:

«Նոր Երևան»-ի չորրորդ բլոկով ավարտական փուլ է մտնում ամբողջ թաղամասի շինարարությունը: Այսինքն, չորրորդ փուլի հետ կավարտվի նաև համալիրի կառուցապատումը և կհանձնվի մեր շահառուներին: Թեպետ 4-րդ փուլի ավարտը նախատեսված է 2029-ի գարնանը, առավել քան վստահ ենք, որ շինարարությունը կիրականացվի առավել սեղմ ժամկետներում ։ Սա լինելու է այն թաղամասը, որտեղ մարդիկ իրենց հարմարավետ կյանքը կազմակերպելու համար այլընտրանք փնտրելու կարիք չեն ունենալու»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց «ՄԼ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը:
Համալիրի չորրորդ բլոկի նկատմամբ հետաքրքրությունն արդեն իսկ գերազանցել է ակնկալիքները։ Տուն Էքսպո-ի շրջանակում սահմանվել էր ինքնարժեքին մոտ գին՝ 1 քմ-ի համար 319.000 դրամ: Նախապես պլանավորված 100 բնակարանի փոխարեն վաճառվել է ավելի քան 230 բնակարան: Այժմ սահմանվել է նոր բացառիկ գին՝ սկսած 349.000 դրամից մեկ քմ-ի համար, որը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը։ Ի դեպ, ընկերությունը ի սկզբանե հայտարարել է փուլային գնային քաղաքականության մասին: 349 հազար դրամը նույնպես Երևանի համար բավական մատչելի գին է և հետաքրքրությունը համալիրի նկատմամբ շարունակում է մնալ մեծ: Ուստի, ՄԼ Մայնինգ-ը հորդորում է շահագրգիռ քաղաքացիներին օգտվել հնարավորությունից՝ մինչև գնի հաջորդ վերանայում։

«Նոր Երևան»-ի չորրորդ բլոկի համար «ՄԼ Մայնինգ» -ը Արդշինբանկի հետ մշակել է հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններ. կանխավճար՝ սկսած 10%-ից, տարեկան տոկոսադրույքը 11.7%, վարկի մարման ժամկետը մինչև 20 տարի: Վարկը տրամադրվում է փուլային տարբերակով: Բնակարանի ամբողջ գումարի համար վարկառուն սկսում է վճարել միայն շինարարության ավարտից հետո: «ՄԼ Մայնինգ»-ը շահառուներին նաև տարաժամկետ վճարման հնարավորություն է տալիս՝ 12, 24 և 36 ամսով: Բնակարանների հատակագծերին, կանխավճարի, հիփոթեքային վարկի ամսաչափի և այլ մանրամասների մասին տեղեկություններ հնարավոր է ստանալ noryerevan.com կայքում:
Պաշտոնական տվյալներով՝ միայն 2024 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կնքված անշարժ գույքի գործարքների ավելի քան 40 տոկոսը վերաբերում էր «Նոր Երևան» համալիրին։ Թաղամասի նկատմամբ մեծ ակտիվությունը պայմանավորված է կառուցապատման շուկայում «ՄԼ Մայնինգ»-ի բարձր հեղինակությամբ, վստահությամբ, որակյալ աշխատանքով ու սոցիալական ծրագրերով:
Համալիրի առաջին բլոկը գրեթե պատրաստ է: Երեսպատման աշխատանքը հիմնականում ավարտվել է, տեղադրված են դռներն ու պատուհանները, էլեկտրական հաշվիչները, հրդեհային անվտանգության համակարգը: Ավարտվել են նաև ներքին հարդարման աշխատանքները: Շենքերում տեղադրվել են ժամանակակից, անվտանգ և հուսալի վերելակներ։

«Մեկ-երկու ամսվա ընթացքում մեր առաջին շահառուները կստանան իրենց հարմարավետ բնակարանները, որոնք դեռ 2022 թվականին վստահեցին մեզ, երբ առկա էր միայն հատակագիծն ու նույնիսկ փոսորակ չկար։ Սա լավագույն վկայությունն է այն գաղափարախոսության և քաղաքականության, որը մենք որդեգրել ենք ի սկզբանե՝ ապագա բնակիչներին հանձնել որակյալ ու բոլոր հարմարություններով ապահովված բնակարաններ: Վստահաբար, նույն հետևողականությամբ և ավելի բարձր տեմպերով աշխատանքները կշարունակվեն մյուս բլոկներում»,- նշեց «ՄԼ Մայնինգ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը:


Թաղամասի երրորդ բլոկում շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպով: Երկաթբետոնե հիմնակմախքի աշխատանքները ամիսներ անց կավարտվեն, զուգահեռ ընթանում է շարերի աշխատանքը: Համալիրը նախատեսված է շուրջ 15 000 բնակչի համար: Ենթակառուցվածքների հարցն ամբողջությամբ լուծված է:
«Նոր Երևան»-ը գրավիչ է նաև իր տեղադիրքով: Այն գտնվում է Իսակովի պողոտայի հարևանությամբ: Լիարժեք կյանքի համար թաղամասում ապահովված են լինելու անհրաժեշտ պայմաններ: Բոլոր բլոկների բակային հատվածներում կլինեն, մանկական խաղահրապարակներ, շատրվաններ, հանգստի գոտիներ, ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր, թաղամասի կենտրոնական մասում՝ ստորգետնյա հատվածում ֆիտնեսի և այլ սպորտային կենտրոններ: Թաղամասում նախատեսված է 3 հեկտարից ավել կանաչապատ տարածք:
«Նոր Երևան»-ը ոչ միայն խոշորագույն քաղաքաշինական նախաձեռնություն է, այլև հազարավոր ընտանիքների երազած թաղամաս՝ իր մատչելի գներով, հարմարավետ ենթակառուցվածքներով և վստահելի գործընկերությամբ։













