NEWS.am–ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ ժամանում «Դաբլ թրի» հյուրանոցային համալիր՝ մասնակցելու  «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին։

Նշենք, որ Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 15–ին, մեկնարկել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովը։

Համաժողովին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա ելույթով։ 

Միջոցառմանը մասնակցում են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային փորձագետներ և այլք։