ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից չի զեկուցվում 27-ը: Եվս 2 հարց գաղտնի է։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը հաստատելու մասին,

Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, սահմանելու մասին,

Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Իմեջին Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամաս ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին,

Գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին և այլ հարցեր։