Այդ չարաբաստիկ օրերին, որ 9 ամիս մենք մնացինք բլոկադայում, բացի այն, որ սննդի և դեղորայքի, ամեն ինչի պաշարների պակաս կար, վերջում այդ պատերազմի վերջում էլ եղավ սեպտեմբերի 25–ի պայթունը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի կինը։

«Կասեմ համբերություն մեր բոլոր հայրենակիցներին, ով տուժել է։ Այսօր որդուս հետ գնում ենք ամուսնուս շիրիմին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին 718 մարտական դիրքում զոհվեց, նահատակվեց իր վեց մարտական ընկերների հետ»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ կասի Նիկոլ Փաշինյանին, արցախցի կինը կարճ արձագանքեց. «Ես չեմ քաղաքականացնում»։