Այս իշխանությունը փոխվելու է, իշխանությունները ժամանակավոր են, բայց մարդիկ են լինելու, որոնք վաղը ասելու են՝ դե գիտեք, մեզ ինչ ասել են՝ արել ենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մերձավանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։
«Ուրեմն ձեր տեղում չեք, այսօր ևեթ ռադ եղեք, թող գան մարդիկ, որոնք գործ են կարողանում անել՝ անկախ ամեն ինչից, անկախ ամեն իշխանությունից»,– ընդգծեց նա։











