ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից չի զեկուցվում 34-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– 17. Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Եվրոպական Միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունում (Եվրաջասթ) համագործակցության հարցերով դատախազի (ներկայացուցչի) մասին,

– 16. Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

– 3. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴԱՐՈՅՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ԴԱՐՈՅՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին և այլ հարցեր։