Համացացնում հայտնվել է սպանության տեսանյութ, որը կատրաել են Լոս Անջելեսի շրջանի ոստիկանները` ենթադրյալ հանցագործին ձերբակալելու փորձի ժամանակ: Սրճարանից դուրս եկող մարդու կողմից ագրեսիա զգալով` ոստիկաններն իրենց զենքից ուղղակի գնդակոծել են նրան:
Նկարահանումը կատարվել է բջջային հեռախոսով` պատահական վկաների կողմից: Դատելով կողքից լսվող ձայներից եւ ցինիկ ռեպլիկներից` ենթադրվում է, որ «օպերատորները» երկու դեռահասներ են:
Հաղորդվում է, որ կասկածյալին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Որոշ տեղեկություններով, մինչ սրճարանից դուրս գալը, նա հարձակվել է հաստատության անձնակազմի վրա, սակայն կադրերում դա չի երեւոմ:
Տեսանյութը համցանցային հիթ է դարձել: Երկու օրվա ընթացքում այն 260 հազ. մարդ է դիտել: Ներկայումս կասկածյալին սպանած ոստիկանների նկատմամբ հետաքննություն է իրականացվում, տեղեկացնում է The Daily Mail-ը:











