Ինեկոբանկը Armenian Auto Show-ի շրջանակում համախմբել էր տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող իր բիզնես հաճախորդներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ներկայացնելու կանաչ ֆինանսավորման իր լուծումները։ Նախաձեռնությունն ուղղված էր խթանելու բիզնեսների համար նախատեսված էլեկտրական բեռնատարների և էլեկտրոմոբիլների կիրառումը, որը թույլ կտա ընկերություններին միաժամանակ բարձրացնել արդյունավետությունը և ներդրում անել կայուն ապագայի համար։   

Ինեկոբանկի կողմից առաջարկվող Ֆինանսավորման առանձնահատկությունները     

  • Մինչև 3 մլն ԱՄՆ դոլար (կամ համարժեք դրամ) ֆինանսավորում  
  • Մինչև 15% cashback՝ ՎԶԵԲ GEFF ծրագրի շրջանակում   

Ինեկոբանկը այս հնարավորությունները տրամադրում է իր ֆինանսական  գործընկեր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում բանկն այս տարի ստացել է 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որն ուղղվելու է Հայաստանում կանաչ ներդրումների խթանմանը՝ այդ թվում նաև էլեկտրական բեռնատարներ և մեքենաներ ձեռք բերելուն։    

Լրացուցիչ հնարավորություն բիզնեսների համար   

Էլեկտրական բեռնատարների գնման դեպքում բիզնեսները, կախված իրենց գործունեության ոլորտից (արտադրություն, բեռնափոխադրումներ, տուրիզմ և այլն), կարող են օգտվել նաև ՀՀ կառավարության արտոդրողականության խթանման նպատակային ծրագրից և ստանալ մինչեւ 10% սուբսիդավորում մինչև 42 ամիս ժամկետով։    

New Picture (1)9999.jpg (33 KB)

«Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր բիզնես հաճախորդներին այնպիսի գործիքներով, որոնք կնպաստեն նրանց աճին, ծախսերի նվազեցմանը, գործառնական արդյունավետության բարձրացմանը և միևնույն ժամանակ ներդրում կլինեն շրջակա միջավայրի պահպանման գործում։ Էլեկտրական բեռնատարների և մեքենաների ֆինանսավորումը մեր առանցքային ուղղություններից է։ Մեր վստահելի գործընկեր EBRD GEFF ծրագրի հետ համագործակցության շրջանակում մենք միավորում ենք մեր ջանքերը և  հասանելի դարձնում միջազգային ֆինանսական գործիքները տեղական բիզնեսների համար։ Այս համագործակցությամբ մենք նպաստում ենք նաև  Հայաստանում կայուն տնտեսության ձևավորմանը և էներգաարդյունավետ ապագայի կառուցմանը»,-նշում է Ինեկոբանկի Կորպորատիվ հաճախորդների հաշիվների կառավարման բաժնի ղեկավար Անդրանիկ Մկրտչյանը։    

«ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագրի առաքելությունն է աջակցել բիզնեսներին՝ ներդրումներ կատարել կլիմայական փոփոխություններին դիմակայող և կայուն զարգացմանն ուղղված լուծումներում՝ խթանելով էկոլոգիապես պատասխանատու տնտեսական աճը, նվազեցնելով ծախսերը և նպաստելով Հայաստանի ավելի կանաչ ու դիմակայուն ապագային։ Մենք ուրախ ենք աջակցել Ինեկոբանկին իրենց ջանքերում՝ կառուցելու կայուն տնտեսություն», - նշում է GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին։  

Միջոցառման հատուկ հյուրերը՝ Ինեկոբանկի գործընկեր բիզնեսներն էին, որոնք  առաջինը հնարավորություն ստացան ծանոթանալու ֆինանսավորման նոր հնարավորություններին և տեղում ուսումնասիրել էլեկտրական բեռնատարների մոդելներ։ Միջոցառմանը, որպես էլեկտրոմոբիլ մատակարարող ընկերություններ, ներկա էին  «Վակ Մետալ» և «Պանդա Մոթորս» ընկերությունների ներկայացուցիչները, որոնք հյուրերին ներկայացրին իրենց էլեկտրական բեռնատարների և էլեկտրոմոբիլների մոդելները՝ ընդգծելով դրանց տնտեսական ու բնապահպանական առավելությունները, իսկ ներկաները շրջայց կատարեցին և տեղում հնարավորություն ունեցան ընտրել իրենց բիզնեսի կարիքներին համապատասխան առաջարկը։    

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին: Բանկը նաև ԵՎԶԲ-ի վստահելի և երկարամյա գործընկերն է մի շարք ռազմավարական նախաձեռնություններում՝ այդ թվում կանաչ ֆինանսավորման և մասնավոր հատվածի կայուն ու նորարարական զարգացումը խթանելու ուղղությամբ։    

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 1992 թվականից ի վեր, Հայաստանում իրականացրել է ավելի քան 2,5 միլիարդ եվրոյի ներդրումներ։  Այս միջոցների կեսը ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը, իսկ մյուս կեսը՝ հանրային ենթակառուցվածքների բարելավմանը։ ՎԶԵԲ-ը կարևորում է ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների զարգացումը՝ կայունության և տնտեսական բազմազանության աջակցությամբ։