Jardins d’Arménie ռոյալ բրենդին հանդիսավոր երեկոյով նշեց իր մուտքը համաշխարհային շուկա՝ 2025 թ. սեպտեմբերի 13-ին Մոնտե-Կառլոյի շքեղ Hermitage հյուրանոցում։ Միջոցառմանը ներկա էին Մոնակոյի իշխան Ալբերտ II-ը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։ Հանրահայտ Belle Epoque սրահում, Մոնակոյի սրտում, 100-ից ավելի հյուրերը վայելեցին հայկական երաժշտություն, ազգային պարեր, ինչպես նաև հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցադրություն, որը կազմակերպվել էր Galerie Angelina-ի ու Հայաստանի նկարիչների ﬕության աջակցությամբ։
Երեկոյի առանցքային հատվածն էր Jardins d’Arménie ռոյալ բրենդիի համտեսը, որը վարեց Monte-Carlo SBM-ի նախկին գլխավոր սոﬔլյե Բրունո Սկավոն։ Նա ուղղորդեց հյուրերին խﬕչքի հարուստ բույրերի և հաﬔրի բացահայտման ընթացքում։ Սա Jardins d’Arménie ռոյալ բրենդիի պաշտոնական դեբյուտն էր Եվրոպայում և հերթական քայլը՝ վարպետությունն ու ժամանակակից նորարարությունը ﬕ ավորող բրենդիի նոր կատեգորիան աշխարհին ներկայացնելու գործում։
Գաղափարային հիﬓադիր
Այս աﬔնի ակունքներում Սիմոն Պողոսյանն է՝ «ՍՊՍ Սիգարոն» և Newline Brands Global ընկերությունների հիﬓադիրը։ Ավելի քան 30 տարի Պողոսյանների ընտանիքը նվիրել է բացառիկ լյուքս դասի ապրանքների արտադրությանը, որի շարժիչ ուժն է եղել բացառիկ արհեստավարժությունը, նորարարությունն ու ձգտումը առ անզիջում գերազանցություն։ Այսօր առաջնորդության ղեկն անցել է Սիմոն Պողոսյանի որդուն՝ Արﬔն Պողոսյանին, որը 27 տարեկանում գլոբալ բիզնես առաջնորդների նոր սերունդն է ներկայացնում։
«Jardins d’Arménie-ն ﬔ ր պատմության, արվեստի և ﬔ ր սեփական նորարարության արտացոլուﬓ է։ Աﬔն կուﬕ ﬔջ պարփակված է ﬔր հողի ուժը, ﬔր արհեստագործության բարձունքները և դարավոր ավանդույթները։ Ներկայացնել այն Մոնակոյում, նորին ﬔծություն Ալբերտ II-ի ներկայությամբ, շատ հզոր խորհուրդ է՝ կիսելու հայկական գերազանցությունը Եվրոպայի հետ», - ասել է «ՍՊՍ Սիգարոն»-ի և Newline Brands Global-ի սեփականատեր Արﬔն Պողոսյանը։
Jardins d’Arménie-ի մասին
Jardins d’Arménie-ն աշխարհի առաջին ռոյալ բրենդին է՝ խﬕ չքի նոր լյուքս կատեգորիա, որը ծնվել է Հայաստանում և նվիրված է կատարելության և հատուկ բացահայտուﬓ երի սիրահարներին։ Այն ﬕավորում է դարերի ժառանգությունը, նորարարությունը և ժամանակակից նրբագեղությունը։
«ՍՊՍ Սիգարոն»-ի և Newline Brands Global-ի մասին
1992 թվականից սկսած` Պողոսյանների ընտանիքը նվիրված է լյուքս կարգի ապրանքների արտադրությանը՝ «ՍՊՍ Սիգարոն» և Newline Brands Global ընկերությունների ﬕ ջոցով։ 40-ից ավելի երկրներում ներկայացված՝ ընկերություններն առաջարկում են արտասահմանյան գնորդներին հարուստ և արտաժամանակյա փորձառություն։













