Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավանդույթի համաձայն հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարությունների ժամ է:

Հերթագրվել է 20 պատգամավոր: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ մինչեւ 3 րոպեանոց հայտարարությամբ:

Առաջին 10 հերթագրվածներն են՝  Մհեր Մելքոնյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Աննա Մկրտչյանը, Արման Ղազարյանը, Էմմա Պալյանը, Սերգեյ Բագրատյանը, Թադևոս Ավետիսյանը, Արմենուհի Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը և Կնյազ Հասանով։