Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը շատ մեծ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ մեծագույն սեր ունեն իրենց սեփական անձի նկատմամբ և իրենցից այն կողմ էլ աշխարհ չեն տեսնում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը։՝ժ անդրադառնալով նրանց միջեւ առկա հակամարտությանը և սուր քննադատությանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող հանդուրժել երբեք, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը մի դրական բան անի Հայաստանի և հայ ժողովրդի համար, որ իր անունը մնա պատմության մեջ։ Ինքը պիտի մնա առաջին նախագահ, հաղթանակած նախագահ։

Ես այն բառապաշարը, որ նրանք օգտագործում են միմյանց նկատմամբ, համարում եմ անթույլատրելի։ Ամենախիստ բառը, որ ես ասել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, «սև հանճարն» է, դա էլ իր մեջ դրական բան է պարունակում։

Բոլոր դեպքերում Լևոն Տեր-Պետրոսյանը միտք ունի, խոսք ունի, կարող է որոշակի ազդեցություն ունենա գործընթացների վրա, թիմում էլ բավականին լուրջ մարդիկ կան, և հետևաբար Նիկոլը աջ-ձախ պետք է ինչքան կարող է իր հակառակորդներին չեզոքացնի, մեկին բանտով, մեկին նման խոսքերով։ Իքը արդեն այն վիճակում է հայտնվել, որ չի կարող պարտվել, որովհետև դա չգիտես ինչ հետևանք կունենա իր համար։

Ինքը մի շարք օրենքներ է խախտել, դրա համար պետք է պատասխան տալ։ Ես կարծում եմ, որ կարող է այնպիսի իշխանություն լինի, որ Փաշինյանը կանգնի դատարանի առջեւ։

Այո, այդ հավանականությունը կա, որ Փաշինյանը ընտրության առջեւ է, կամ հաղթում է, կամ կանգնելու է դատարանի առջեւ։ Դրա համար ինքը թիմին փչացնում է այդ իմաստով, որ բոլորին սարքում է այնպես, որ յուրաքանչյուրը պայքարի հաղթանակի համար ամեն գնով, անգամ իրենից էլ շատ»։

Խոսելով «չորրորդ հանրապետության» գաղափարի մասին, Աղազարյանն ասաց, որ Փաշինյանը դա հորինել է, որ իր ուզած շատ բաներ սղղացնի, անցկացնի, օրինակ, Ալիևի ուզած Սահմանադրությունն ընդունի, փոխի զինանշանը և այլն, և արդյունքում Հայաստանը մնա 10 հազար քկմ. «Դրա համար պետք է իրեն կանգնեցնել, թող գնա հանգստանա մի 6-7 ամիս։ Չէ՞ որ ինքը վստահ է, որ ժողովուրդը իր կողքին է, թող թայմաութ վերցնի, Ալիևին զանգի, Էրդողանին զանգի, ասի՝ կներեք այսպես է վիճակը»։