Միջազգային կառույցներն ընտրովի մոտեցում են ցուցաբերում՝ ելնելով իրենց շահերից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) և առանձին գործիչների դեմ հարձակումների համատեքստում եվրոպական իրավապաշտպան կառույցների լռության մասին հարցին։
Աբրահամյանը հիշեցրել է, որ կան կառույցներ, որոնք նախկինում խոշորացույցով էին դիտարկում երկրում տեղի ունեցողը, իսկ այժմ ձևացնում են, թե խուլ ու համր են, չեն տեսնում տասնյակ քաղբանտարկյալների, չեն տեսնում հոգևորականության նկատմամբ հետապնդումները, առանձին գործիչների, նույնիսկ նրանց, ում հետ տարիներ շարունակ աշխատել են, օրինակ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Այլ կերպ ասած, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները գործում են ընտրողաբար՝ քաղաքական նկատառումներից ելնելով:
«Նիկոլ Փաշինյանի ներկայիս պաշտոնավարումը պայմանավորված է նրանց քաղաքական առաջնահերթություններով։ Հակառակ դեպքում նա կլիներ քննադատության կիզակետում», - նշել է Աբրահամյանը։











