Խորհրդարանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 32 պատգամավոր:
Առաջին 10 հերթագրվածներն են՝ Արման Եղոյանը, Շիրակ Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Մարինա Ղազարյանը, Արման Ղազարյանը, Թադևոս Ավետիսյանը, Թագուհի Ղազարյանը, Կարեն Սարուխանյանը, Մհեր Մելքոնյանը և Արմենուհի Կյւորեղյանը։
Նշենք, որ նիստն ավարտվում է վերջին հերթագրված պատգամավորի հարցին պատասխանելուց հետո:











