ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից չի զեկուցվում 28-ը:
Նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Դանիայում է։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին,
«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Սոցիալիստական մշակույթների թանգարան» մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 886-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին ր այլ հարցեր։











