Զբոսաշրջության եւ հանքարդյունաբերական ոլորտի զուգահեռ զարգացումը հնարավոր է։ Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի («Mining Armenia Forum 2025») ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Որպես օրինակ նա նշել է Արեւմտյան Եվրոպան, ԱՄՆ-ը, Չինաստանը եւ ԱՄԷ-ն, որտեղ միաժամանակ զարգանում են ե՛ւ հանքարդյունաբերությունը, ե՛ւ զբոսաշրջությունը։
«Ես միանգամայն վստահ եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները չէին հասնի տնտեսական զարգացման նման բարձր մակարդակի՝ առանց սեփական բնական պաշարների վրա հենվելու։
Մի կողմից՝ մենք բացում ենք Ամուլսարի հանքը, իսկ մյուս կողմի, կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներդնում Ջերմուկի ենթակառուցվածքներում։ Կարեւոր է ճիշտ հավասարակշռությունը։
Եթե Չինաստանը եւ Միացյալ Նահանգները հենվում են իրենց ներքին ռեսուրսների վրա, ինչպե՞ս կարող ենք մենք չհենվել մեր ռեսուրսների վրա»,- ավելացրել է Պապոյանը։











